ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների՝ իր գործընկերներից: Մասնավորապես, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և մյուս բնագավառներում երկկողմ գործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ