Լրահոս
Օրվա լրահոսը

Օրական 500 հոգին արտագաղթո՞ւմ է

Ապրիլ 30,2013 17:40

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին խոսեց արտագաղթի տեմպերից`ներկայացնելով սեփական վերլուծությունը, որոնց տվյալները ստացել է տարբեր գերատեսչություններից: Ըստ այդմ, օրական նվազագույնը 500 հոգին արտագաղթում է. «Ամսական քսան հազար է կազմում, եթե դրանցից կեսն էլ ետ չգան`տասը հազար է կազմում: Սա իշխանությունների չկամության, չհասկանալու հարց է: Խելքի եկեք ժողովուրդ, էսպես չի կարելի»,- այսպիսի կոչով նա դիմեց իշխանություններին:

Ըստ ՀԱԿ պատգամավորի, արտագաղթի նոր փուլը սկսվեց նախագահական ընտրություններից հետո եւ ծավալվեց ինագուրացիայից հետո:

Իր ասածն ավելի տպավորիչ դարձնելու համար Մանուկյանը հիշեց իր եւ Վահագն Խաչատրյանի`Թբիլիսի մեկնելիս, սահմանին ականատես եղած ահավոր տեսարանը. «Երեքհարյուր-չորսհարյուր հոգի, տասը-տասնհինգ ավտոբուս: Գնում են ընտանիքներով, առայժմ առանց ընտանիքի, գնում են աշխատանք գտնելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հիմա էլ թող ղարաբաղցին մտածի:Հայաստանցուն էլ մտածելու բան չկա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930