ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշեր։ ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի։ ԶԳՈՒՇԱՑԵՔ կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է։ Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է։ «Ժառանգության» նոր տարբերակը՝ մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել։ Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար։
Իսկ հիմա՝ ավելի լուրջ։
Երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով։
Կարդացեք նաև
Կեղտոտ տեխնոլոգիաները, որ օգտագործեցին մեր մրցակիցները, հավատացած եմ՝ որևէ արդյունքի չբերեցին, բացառությամբ ատելության, թշնամանքի, տհաճության սերմանման։ Տարբեր հնարքներով փորձում էին ստվեր գցել անցած 5 տարվա բոլոր ձեռքբերումների վրա՝ իրենք էլ շատ լավ հասկանալով, որ այդ մանիպուլյացիաները կարճաժամկետ են և շուտ բացահայտվող։ Ի վերջո, ընտրողը հստակ տարբերում է անկեղծությունն ու արհեստականը, բնականն ու սինթետիկը։ Հնարավոր չէ տարիներ շարունակ հասարակությանը սնել որոշակի գաղափարներով, իսկ ընտրությունների պահին հանկարծ ինչ-ինչ պատճառաբանություններով լքել մարդկանց՝ խուսափելով պատասխանատվությունից։
Ընտրարշավները բացահայտեցին նաև որոշ քաղաքական ուժերում առկա տարաձայնությունները, երբ կուսակցության մի անդամը քաղաքական մի պատկերացում ունի, մյուսը՝ տրամագծորեն այլ, երրորդն էլ՝ չգիտես թե ինչ։ Այդ պատճառով էլ հիմա փորձում են այլընտրանքը փոխարինել ընդդիմությամբ։ Երբ դուք ձեր ներսում չեք կարողացել կողմնորոշվել ամենակարևոր հարցերում, ի՞նչ պետք է առաջարկեք քաղաքացուն։ Վառ օրինակ էին Օսկանյան-Զուրաբյան քաղաքական կոնսուլտացիաները։ Կարծում էինք, թե դրանք նախագահական ընտրությունների վերաբերյալ էին, պարզվեց, որ մարդիկ հեռատես էին. պատրաստվում էին ավագանու ընտրություններին։
Օսկանյանի երեկվա ասուլիսից մի քանի պատառիկ։
Օսկանյանն անկեղծացել է, որ եթե քաղաքապետը պետք է զբաղվի Երևանի կենցաղային, համայնքային խնդիրներով, ապա քաղաքապետի պաշտոնն իրեն պետք չէ։ Հարց՝ էլ ինչո՞վ պետք է զբաղվի քաղաքապետը, եթե ոչ քաղաքային խնդիրներով։ Հավանաբար ենթադրում էր, որ քաղաքապետի պաշտոնում արտաքին քաղաքականություն պետք է վարեր կամ միջազգային գրանտներ բերեր Հայաստան։
Եվս մի ծիծաղաշարժ արտահայտություն Օսկանյանի կողմից։ Պարզվում է՝ ինքն է որոշելու քաղաքապետի թեկնածության հարցը։ «Առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ, մնացածն արդեն երկրորդական է»,- ասել է Օսկանյանը։ Սա այն դեպքում, երբ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքն է որոշելու, թե ով է լինելու քաղաքապետ, անկախ համամասնական ցուցակում զբաղեցրած տեղից։ Տեսնենք՝ ինչ կլինի։
Խոսում եք մեր թեկնածուի ունեցվածքի մասին այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում այդպես էլ չներկայացրիք ձեր քաղաքական հայրերի ունեցվածքը։ Մեր հիշողության մեջ թարմ են բազում այն փաստերը, երբ հարստահարելով երկիրն ու ժողովրդին բազմապատկում էիք ձեր ունեցվածքը։
Լավ կլիներ, որ ՀՀԿ-ն գոնե մեկ անգամ անկեղծ լիներ և իր կուսակցությունը անվաներ՝ ըստ էությամբ
Կեղծ Նժդեհականների կուսակցություն: