Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն առաջարկում է «Նաիրիտի» գործով հանձնաժողով ստեղծել

Ապրիլ 30,2013 17:31

Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց «Նաիրիտ» ՓԲԸ-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կփորձի քննել այդ հարցով նաեւ լրատվամիջոցների հրապարակումները ստուգելու, մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու:

Պարոն Մինասյանը հիշեցրեց որ ինքը կառավարությունից փորձել է «Նաիրիտի» վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, բայց կառավարությունն այդպես էլ հստակ պատասխան չի տալիս: Դաշնակցությանը, մասնավորաբար, հետաքրքրում են գործարանի մասնավորեցման գործընթացին եւ ներդրողի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու, բաժնետերերի փոփոխության եւ անհասկանալի գործարքների կատարման հետ կապված հարցեր, ինչը գործարանը հասցրել է սնանկացման: Ինչպես նաեւ, գործարանի վերակառուցման, վերազարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930