Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ընդդիմադիր ուժերը պատրաստ են միավորվել

Ապրիլ 30,2013 16:56

IMG_1743 IMG_1727Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ավագանու թեկնածուները անդրադառնալով ապօրինի շինությունների հետ կապված հարցին` ինչ անել, քանդել դրանք, թե ոչ, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ սա նուրբ խնդիր է, ողջամիտ լուծում պետք է տալ. «Եթե նույնիսկ քաղաքապետարանի թույլտվություն է եղել, բայց խախտումներով կառուցվել, պետք է առանձին մոտեցում ցուցաբերել, գերակա շահի խնդիրը պետք է ԱԺ-ում քննարկվի, քանի որ քաղաքացիների սեփականությունը պետք է հարյուր տոկոսով պաշտպանվի»:

«Առաքելություն» կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանը գտնում է, որ կցակառույցների, կամ այլանդակ շինությունների մեղավորը քաղաքապետարանն է, բայց այստեղ պետք է պատիժ կրեն նաեւ սեփականատերերը, քանի որ, պետք է մի քիչ սիրել Երեւանը:

«Բարեւ Երեւանից» Արմեն Մարտիրոսյանն այս առումով հետեւյալ կարծիքի է` «Օրինակ ավտոտնակները պետք է քանդվեն, այդ տարածքներն օգտագործվեն կանաչ տարածքների համար: Այստեղ պատժելիության խնդիր կա»:

Ինչ վերաբերվում է միասնական թեկնածուով հանդես գալու հարցին`ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ասաց. «Կարող ենք ավագանիում մեր ձայները գումարել, ոչ իշխանական ուժերով մեր միջից առաջարկել ընդդիմադիր քաղաքապետ»:

Վարդան Օսկանյանն էլ հավելեց. «Եթե բոլորս խնդիր ենք դնում քաղաքական հակակշիռ ստեղծել, իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե ունենանք ոչ իշխանական քաղաքապետ, իսկ սա կլինի այն դեպքում, եթե կոալիցիա կազմենք եւ իշխանությունը 40+1 տոկոս ձայն չհավաքի: Վստահեցնում եմ` լուրջ համագործակցություն է գնում ոչ իշխանական ուժերի միջեւ»:

Վահագն Խաչատրյանն էլ նշեց`«Մենք շանս ունենք եւ դա օգտագործելու ենք, այսինքն` ընտրություններից հետո իշխանափոխություն ենք անելու, իսկ ՀՀԿ-ն չի կարող ունենալ 40+1 տոկոս ձայն, որովհետեւ ժողովուրդը նրանցից հոգնած է ու զզված»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930