Նայում ես այս աչքերին, լսում ես այս ձայնը, և հասկանում ես, որ դրախտը այս կամ այն տեսքով անպայման պետք է գոյություն ունենա: Որովհետև ուրիշ էլ որտե՞ղ կարող է լինել հիմա այս հրեշտակը:
Գրեգորի Լեմարշալ. Ֆրանսիայում նրան անվանում են «Փոքրիկ արքայազն». Իսկապես, Էքսզյուպերիի հերոսի նման նա մեզ մոտ եկավ կարծես ուրիշ մոլորակից, նվիրեց մեզ իր լույսը, եռանդն ու կենսուրախությունը, և հեռացավ` 2007 թվականի ապրիլի 30-ին:
Այս տղայի կյանքը հրաշքների մի շարք է, լրացված աներևակայելի տաղանդով, մեծագույն հմայքով, կամքի ուժով, համառությամբ և աշխատասիրությամբ:
Դիտեք տեսանյութը.
Ժասմին Ղազարյան