Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Վճռաբեկ դատարանը որոշեց, որ մենք հողազավթում չենք արել»

Ապրիլ 30,2013 15:11

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց ֆուտբոլի զարգացման նպատակով հանրապետության մարզերում նյութատեխնիկական բազայի ստեղծման ուղղությամբ ֆեդերացիայի իրականացրած եւ առաջիկա տարում իրականացվելիք առաջնահերթ ծրագրերը:

«Ֆեդերացիան բազում առաջնահերթ ծրագրեր ունի: Որպես ֆեդերացիայի նախագահ ես առաջնահերթ համարում եմ Գյումրիիի ֆուտբոլի ՄՊԴ-ի շահագործումը, որից հետո շատ արագ սկսել Լոռու մարզում ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցի շինարարությունը, որն, ինչպես գիտեք, ձգձգվեց ֆեդերացիայի կամքից անկախ: Վանաձորի քաղաքապետարանը իրենց մոտ նույնպես ֆուտբոլի ՄՊՄԴ ունենալու նպատակով հողահատկացում էր արել ֆեդերացիային, որի համար ինչ-որ մի հասարակական կազմակերպություն դիմել էր դատարան: Հիմա խնդիրն արդեն լուծված է», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Aravot.am-ի հարցին, թե հարցն ինչպե՞ս եւ ո՞ւմ օգտին է լուծվել, ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Վճռաբեկ դատարանը որոշեց, որ մենք հափշտակում, հողազավթում չենք արել, այլ ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոց ենք կառուցում եւ Վանաձորի քաղաքապետարանի որոշումը թողեց ուժի մեջ` տարածքը հատկացնելով ֆեդերացիային»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ մայրաքաղաքում վարչական շրջաններից միայն Էրեբունին է, որ դեռ ֆուտբոլի ՄՊՄԴ չունի եւ Երեւանի քաղաքապետարանը ֆեդերացիային հողահատկացում է կատարել: Ըստ նրա, եթե այս տարի աշխատանքներն սկսել չհաջողվի, եկող տարի անպայման կսկսվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930