ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը վստահեցնում է,որ ոստիկանությունը հետևողական աշխատանքներ է տանում հատկապես 10-ից ավելի մարդ հաշվառված հասցեներում:
«Մենք անպայման հանդիպում ենք այն հասցեների բնակիչների հետ,որտեղ 10-ից ավելի մարդ է հաշվառված:Մեր կատարած ճշտումների արդյունքում շատ անգամ ընտրողների թիվը նվազում է,քանի որ շատ կան անճշգրտումներ»,-մեկնաբանում է նա:
Ի դեպ, Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց,որ Երևանի ավագանու ընտրություններին կարող են քվեարկել նաև մայրաքաղաքի գրանցում չունեցողները:
«Եթե բնակիչն ունի 6 ամսվա հաշվառում Երևանում, կարող է մասնակցել ընտրություններին: Մենք այդպիսի 3375 ընտրող ունենք»,-պարզաբանեց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ