Երեւան քաղաքում ի՞նչը կփոխեր Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: «Պրոբլեմները»:
Ազգային Ժողովի հանրապետական պատգամավորները փոխելու շատ բան չեն տեսնում։ Տարոն Մարգարյանը պետք է շարունակի աշխատել։ Մհեր Սեդրակյանը խոստանում է շատ բան անել անձամբ Տարոն Մարգարյանի համար. «Իր ա անձը ինձ դուր ա գալիս, ես իմ մասով, համ էլ ՀՀԿ անդամ է, աշխատում եմ օգտակար լինել»։
Երեւանցիների սոցիալական վիճակին ինչ-որ կերպ օգտակար լինելը Մհեր Սեդրակյանը քաղաքապետի գործը չի համարում, ինքը միայն քաղաքի գեղագիտության պատասխանատուն է. «Ինքը իրավունք չունի, ինքը չի կարա, համայնքի ղեկավար կամ Երեւանի ղեկավար ոնց կարա ասի ես աշխատատեղ բացեմ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ