Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՊ-ի Ալիկը լրագրողներին դաս տվեց, թե ինչպես է պետք նկատել ծիածանի 7 գույները (Տեսանյութ)

Ապրիլ 30,2013 14:47

ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը տեղյակ չէր Վլադիմիր Գասպարյանի այն արտահայտությունից՝ «դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական»:

Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ կարո՞ղ են պատգամավորին ասել գողական՝ վստահեցրեց, որ շատ դժվար հարց է եւ ենթատեքստը չի հասկանում, չի կարող այդ հարցին պատասխանել:

Ի վերջո լրագրողներն անցան ավելի կոնկրետ միջադեպերի: Հարցին՝ Ձեր անվան հետ էլ միջադեպեր կապվեցին, ձեր տղան Արմավիրում կրակոցներ էր արել…Ալեքսան Պետրոսյանը ընդհատեց եւ ասաց, որ հարցին չի պատասխանի, որովհետեւ իր տղան ոչ մի բան էլ չի արել. «Դուք իմ տղայի մասին հարց տվեցիք, երբ նման բան չի եղել, եթե բան եք ասում, որի մեջ մի տոկոս ճշմարտություն չկա, ես ձեր հարցին չեմ պատասխանի»:

Մեր դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ եղան եւ Ա1+-ի լրագրողի պնդմանը, որ անձամբ է զրուցել տուժողի հետ, որը տվել է իր տղայի անունը՝ Ալեքսան Պետրոսյանը շփոթվեց. «Մի րոպե, ընենց հարց եք տալիս, կամերաներն էլ պահում եք, չեք թողնում, որ մարդ մի հատ ընենց օրինակ բերի, էլի, որ…Օրինակ մի անգամ լրագրողներից մեկը մի հատ լավ օրինակ բերեց, ասում էր՝ Սովետական զորքերը մտան Բեռլին, բայց ոչ ոք չէր ասում՝ ինչի՞ համար մտան Բեռլին: Դուք էդ հարցն եք տալիս, թողել եք հարցի սկիզբը, գնացել-հասել եք վերջը: Ամեն ինչ էս երկրում ոչ մեկը հիվանդ չի: Եթե ինչ-որ մի մարդ ինչ որ մի բան անում ա, պիտի գտնեք, թե ինչ ա անում, ոչ թե էթաք վերջին կետին: Երբ որ մարդը ավտովթար է անում, փոխանակ նայեք՝ մարդը հարբած է եղել, թե չէ, ավտոն եք ջարդած նկարում: Այսինքն՝ հիմքը գտեք: Հիմա ինձ ասում եք՝ գնացել տեսել եմ, ի՞նչ գիտեք, ինչի՞ համար է այնտեղ եղել: Կարող ա մեկը ինչ-որ անձի վիրավորի, չնայած իմ տղան չի եղել, էլի, բայց եղել ա դեպքը, բայց նույն այդ տղան տես, սկզբից ասել ա կրակոց ա եղել, հետո ասել ա՝ կրակոց չի եղել: Այսինքն՝ սուտը այնքան շատ ա, որ դրանից հետո ինքը ինչ ճիշտ ուզում ես ասես՝ մտածելու տեղիք ա տալիս»:

Հարցին՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ Հայաստանում կրիմինալ կա՝ նա պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ Հայաստանում կրիմինալ կա, բայց եթե մեծ երկիր ա, նայած թե էդ մարդը կրիմինալ ասելով՝ ինչ ա հասկանում»:

Նա կոչ արեց լուրջ մարդկանց, որ հավաքվեն ու վերլուծեն կրիմինալ բառը, օլիգարխ բառը, գործարար բառը. «Դուք վերցնում եք աշխատող մարդուն օլիգարխ եք ասում, չաշխատող մարդուն՝ հանցագործ: Այսինքն, այնքան սեւ ու սպիտակով եք մարդկանց ներկայացնում, որ մարդը չի կարող կողմնորոշվի՝ ձեր ներկայացրած ո՞ր դաշտում է ինքը»:

Պարոն Ալեքսանյանի լրագրողներին տված դասը շարունակվեց ծիածանի գույների մասին, որ 7 գույն կա եւ չի կարելի վերցնել միայն, որ մարդը ծնվել է, հետո մեռել է. «Կա կենսագրություն, սովորել ա, աշխատել ա: Դուք մեկ առաջինն եք վերցնում, մեկ վերջինը: Եթե ես մի բան չեմ լսել, չեմ կարող ոչ ձեր ասելով, ոչ մյուսի ասելով այդ հարցին պատասխանել»:

Վերջում Ալեքսան Պետրոսյանը ասաց իր կարծիքը՝ ԱԺ-ում գողականներ չկան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. aragast says:

    Այս դեպուտատը անգրագետ է, չարժե նրան հարցեր տալ,պատասխաններն էլ լղոզված են։

  2. գոհար says:

    Միայն այս?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930