Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացը

Ապրիլ 30,2013 14:26

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել նախարարության համապատասխան ստորաբաժանումների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացը:

<<Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության>> ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի  Պարենի  և Գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ մշակվող արդիական այդ փաստաթղթի համար անչափ կարևոր է «Կոոպերատիվների օրենսդրական բարեփոխումների Հայաստանի համար նախատեսված ուղեցույցը» : Վերջինս շնորհանդեսի ներկայացրեց Ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ, Տ.Գ.Թ – դոցենտ Վարդան Ուռուտյանը:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում  մասնակիցներն անդրադարձան  կոոպերատիվների կարևորության, վերջիններիս տնտեսական ազդեցության, սոցիալական արժեքի, միջազգային իրավական հիմքերի և օրենսդրական կարգավորման ներկայացված կարևոր այլ հարցերի:

Ամփոփելով քննարկումը` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը  մեկ անգամ ևս կարևորեց նշված օրենքի անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսության համար և գոհունակություն հայտնեց օրենքի նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930