Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված և պայթյունավտանգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել

Ապրիլ 30,2013 14:00

Այս պահին արտակարգ և լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:

Ինչպես Արագածոտնի մարզից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի երթևեկությունը տվյալ հատվածում տեղի չունենա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ գյուղացիների, ինչ-որ պարսիկ Արագածոտնի մարզում սարքել է ջրի գեսեր, ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե այս հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և ի նշան բողոքի ընդհուպ ինքնահրկիզվելու են:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, մարզի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանի, Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ ոստիկանները գյուղացիների հետ բանակցությունների արդյունքում կարողացան ճանապարհը բացել: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Ի՞նչ է նշանակում թվով 1000-ից ավելի գյուղացիներ: Կարելի է պարզապես գրել 1000-ից ավելի գյուղացիներ: Կամ բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ: Բեռնատարը տրանսպորտային միջոցի մակնիշ չէ: Մակնիշներ են՝ ,,Ֆորդ,,-ը, ,,Նիվա,,-ն, ,,Մերսեդես,,-ը և այլ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930