Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը «ներԲՀԿ-ական կոնֆլիկտ» է բացահայտել

Ապրիլ 30,2013 13:55

«ԲՀԿ-ականները վերջին շրջանում Ձեզ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացնում՝ սկսած Երեւանում տեղադրված զուգարաններից, մինչեւ գործուղումների չհիմնավորված ծախսեր»՝ «Առավոտի» դիտարկմանը ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ պատասխանեց. «Կարող եմ ասել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն անցած 4 տարիներին մեզ համար վստահելի գործընկեր է եղել: Երեւանի զարգացմանը վերաբերող բոլոր կարեւորագույն որոշումները մենք միասին ենք կայացրել եւ աշխատել կոնստրուկտիվ դաշտում: Եթե «ավագ» ԲՀԿ-ականները փորձում են դժգոհություններ արտահայտել, ապա պետք է ասեմ, որ ներԲՀԿ-ական կոնֆլիկտները մեկնաբանելը նույնպես իմ խնդիրը չէ: Ինչ վերաբերում է բյուջեին եւ մնացած հարցերին, ապա բոլոր հաշվետվությունները բաց եւ թափանցիկ են, բոլորը կարող են ծանոթանալ: Եվ ազնիվ կլինի, եթե մեր գործընկերները խնդիր են տեսնում, դրանք բարձրաձայնեն ժամանակին: Վստահեցնում եմ, որ այդ դեպքում լուծումն էլ շատ ավելի արդյունավետ կլինի»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Եթե դու էլ ազնիվ լինեիր,ապա գույքի ու ունեցվածքի հայտարարագրում կնշեիր ողջ ունեցվածքդ ու դրա ձեռք բերման աղբյուրներն ու ուղիները:Եվ հետ,հանրությանը կբացատրեիր,թե ինչպես համապատասխան օրենքի պահանջը կոպտորեն խախտելով,զբաղեցնում ես պետական բարձր պաշտոններ՝ ժամանակին ՀՀ Բանակում չծառայելով…

  2. Maxim says:

    Ուրևհետև,՝ ղարաբաղա նախշուն բաջու ապուն բալանա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930