Նա վստահեցնում է, որ այն հարցը, որով դիմել են ոստիկանապետին սխալ է եղել, դրա համար էլ պատասխանն ավելի վատ է եղել:
ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանից (փեսա Արթուր) այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ է ճիշտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեւակերպումը՝ «Դուք պատգամավո՞ր ես, թե՞ գողական, արա՛»: Նշենք, որ Արթուր Գեւորգյանը Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Նա հորդորեց լրագրողներին այդ հարցն ուղղել ոստիկանապետին: Երբ ասացինք, որ առիթ դեռ չի եղել, նա պատասխանեց. «Դե երբ որ առիթ լինի, կտաք»: Նա վստահեցեց, որ պատգամավորը իսկապես պետք է պատգամավոր լինի, ոչ թե գողական: Ինչ վերաբերում է ձեւակերպմանը՝ ըստ պատգամավորի, նման հարցով դիմել են ոստիկանապետին եւ ոստիկանապետն էլ նման ձեւով է պատասխանել: Կա՞ն իրականում գողական պատգամավորներ՝ Արթուր Գեւորգյանը չպատասխանեց:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Գյումրիի կրիմինալ միջավայրը՝ պատգամավորը պատասխանեց, որ դրան պետք է գնահատական տա գյումրեցին. «Դրա համար կա ժամանակ եւ ամեն խոսակցությունները որոշակի ժամանակ հետո պարզ կդառնան, եւ կերեւա գնահատականը»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ձեր գնահատմամբ՝ ո՞ր ոստիկանապետի օրոք էր ավելի շատ Գյումրիում կրիմինալը գլուխ բարձրացրել՝ նա պատասխանեց. «Կրիմինալը չի ծնվում մեկ օրում: Կրիմինալը ունի պատմություն: Եթե կա պատմություն, ուրեմն դա շատ վաղուց է գալիս եւ պետք չի դա ինչ-որ մի ոստիկանապետի աշխատանքի օրվա հետ կապել, ժամանակահատվածի հետ կապել: Կարծում եմ, նման երեւույթները դա մեր բոլորի բացթողումն է, ոչ թե միայն ոստիկանության: Որպես ՀՀ քաղաքացիներ, մենք էլ պետք է ձեռնամուխ լինենք, որ նման երեւույթներ չձեւավորվեն մեր շրջապատում»:
Հարցին՝ Ձեր պատկերացմամբ ինչպե՞ս է գողականը հայտնվում ԱԺ-ում՝ Արթուր Գեւորգյանը երկար ծիծաղեց: Ըստ նրա մեկնաբանության, Վլադիմիր Գասպարյանի ասածը չի նշանակում, որ գողական է հայտնվել ԱԺ-ում. «Ուղղակի հարցադումը ճիշտ չի եղել եւ պատասխանն է ավելի վատ եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հռիփսիմե բայց դու լավն ես, շատ համովիկ ես գրում, նույնիսկ ավելի, քան իրական կադրում է…սա արդեն իսկական լրագրողական հմտություն է: Ես սա գրում եմ նայելով նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կադրերը քո գրածի հետ: Ապրե’ս, այդպես շարունակիր…