Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 1-ից կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումն օրակարգում է

Ապրիլ 30,2013 12:44

Հուլիսի 1-ից հանրապետությունում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումը ՀՀ կառավարության օրակարգում է: Թե Ֆինանսների նախարարության և թե կառավարության լրատվական ծառայություններից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ այս հարցի շուրջ բոլոր համապատասխան մարմինների մասնակցությամբ քննարկումները կառավարությունում շարունակվում են և դրանց ավարտին հանրությունը կտեղեկանա արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 19-ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել էր , որ այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու ծրագրեր կան: Նախագահը նաև նշել էր, որ կառավարությունում լրջորեն քննարկվում է նաև թոշակների բարձրացման հարցը:

«Որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից»,- սոցիալական խնդիրների շուրջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930