ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ապօրինաբար պահվում են տասնյակ մարդիկ, ում մեղավորությունն ոչ միայն ապացուցված չէ դատավճռով, այլև խիստ կասկածահարույց է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Կարծում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
Օրերս մահացած Ժորժիկ Լևոնի Բաղումյանի վերաբերյալ քրեական գործը քննվում էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Նա կալանքի տակ է գտնվել 2012թ. հոկտեմբերի 27-ից:
Ըստ փաստաբանի՝ Ժ. Բաղումյանը իրավապահ և դատական համակարգերի հերթական զոհն է:
«Նրա նկատմամբ կալանքը չի հետապնդել ՀՀ օրենսդրությամբ կամ ՀՀ մասնակցությամբ միջազգաին պայմանագրերով նախատեսված որևէ իրավաչափ և թույլատրելի նպատակ: Նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդել է նրան պատժելու, նրան ունեզրկելու և նրա գույքին տիրանալու նպատակ:
Կարդացեք նաև
Նրա մահվան համար ուղղակիորեն մեղավոր են և պետք է պատասխանատվության առաջ կանգնեն առնվազն հետևյալ պաշտոնատար անձինք՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը:
Ժորժիկ Բաղումյանը «Գոլդ Էներջի» ՍՊԸ սեփականատերն էր: Ընկերությունը զբաղվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը զրահատեխնիկայի համար էլեկտրական մարտկոցների (ակումուլյատորների) արտադրությամբ և մատակարարմամբ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ