Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դատախազի տեղեկացմամբ, թմրանյութերի համար մահվան էլ են դատապարտում

Ապրիլ 30,2013 12:28

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Իրանի Իսլամական հանրապետության դատախազ Ղոլամհոսեյն Մոսեհին Էջեին ստորագրեցին իրավական համագործակցության համաձայնագիր:

Մինչ այդ, երկու երկրների համագործակցությունը եղել է դիվանագիտական ճանապարհով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղեկացմամբ, յուրաքանչյուր տարի հարեւան երկրի դատախազը 20-ից ավելի հարցումներ է ստացել: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այսօր կան պա 10-12 իրանցիներ, որոնք իրենց պատիժն են կրում տարբեր հանցագործությունների համար:

Ա.Հովսեփյանի տեղեկացմամբ, անցյալ տարի 25 դատապարտյալ հանձնվեց ԻԻՀ-ին:

Իրանի Իսլամական հանրապետության դատախազը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ այցի համար, նկատելով, որ այսօրվա համաձայնագիրը հիմք կլինի, որ համագործակցության համար:

ԻԻՀ դատախազը պատասխանեց նաեւ Aravot.am-ի հարցին: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի պատժաչափ է սպասվում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, բերելով մի օրինակ, որ այս պահին մեր դատարաններում է գտնվում 90 կգ.թմրանյութի գործով երկու իրանցիների դեմ հարուցված քրեական գործը: Մեր հյուրը տեղեկացրեց, որ մեծ չարիք է համարվում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, իրացումը:

Նա նշեց, որ բազմաթիվ վտանգավոր հանցագործություններ են տեղի ունենում թմրանյութերի շրջանառության հետ կապված, իսկ մեծ տերությունները հետապնդում են քաղաքական նպատակներ:

Իրանում դատապարտվածների 44 տոկոսը թմրանյութերի օգտագործման հետ է կապված: Իրանի դատախազի տեղեկացմամբ, իրենց օրենքներով դատապարտվում են ցմահ ազատազրկման, երկարատեւ ազատազրկման ժամկետով, անգամ մահվան, գույքի բռնագրվմամբ: Բայց պատժաչափը կախված է, թե ինչ քանակի, ինչ տեսակի, զինված են ներկրել, ինչպիսի հանցագործությունների համակցմամբ են կատարել: Ափիոնի եւ հերոինի առումով պատիժը ծանր է: 30 գրամ բյուրեղի դեպքում մահվան են դատապարտվում:

Իրանի դատախազը նաեւ ասաց, որ ԱՄՆ մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ դատապարտում է իրենց, որ մահվան են դատապարտում մաքսանենգներին, ինչին իրենք համաձայն չեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930