Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն դարձյալ հետաձգեց ՀԱԿ ներկայացուցիչների դիմումների քննությունը

Ապրիլ 30,2013 12:23

«Փաստինֆո». Սահմանադրական դատարանն այսօր որոշեց կրկին հետաձգել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործի դատաքննությունը: Այն կկայանա մայիսի 30-ին՝ բանավոր ընթացակարգով: Հետաձգման պատճառը լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունն է:

Դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Ըստ այդմ սահմանված է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով` դատական ակտերի և գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով, նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Ըստ ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի` վիճարկվող այս դրույթները թույլ չեն տալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա քրեական գործերով վերանայել դատական ակտերը և վերանայման արդյունքում դրանք բեկանել, ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

Այս գործը պետք է քննվեր մարտի 26-ին, սակայն դատարանը, հաշվի առնելով դիմող կողմի միջնորդությունը, նույն օրվա աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը հետաձգեց մինչև ապրիլի 30-ը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր ուսումնասիրություն պիտի անի Սահմանադրական դատարանը, և դատարանի եզրահանգումն էական նշանակություն է ունենալու՝ անկախ դրա վեկտորի ուղղվածությունից»,- «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Արտակ Զեյնալյանը: Նա հավելեց նաև. «Սահմանադրական դատարանի որոշումը՝ անկախ նրանից, թե ինչ բնույթ ունի, իրադարձություն է: ՍԴ-ում անհատական դիմումների քննարկման հիմքում պարտություն որպես այդպիսին չկա. ինչպիսի որոշում էլ լինի ՍԴ-ի որոշումը, այն շատ կարևոր և հիմնարար որոշում է լինելու այս ոլորտի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930