Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոթեցի անասնապահը ցանկանում է արտագաղթել. Նախրապանի վարձը չեն տվել

Ապրիլ 30,2013 12:20

Կոթի գյուղի բնակիչները մեզ պատմեցին, որ համագյուղացի Արշավիր Վարդիկյանը արածեցնում է կոթեցիների կովերը, ամսական յուրաքանչյուր կովի համար վերցնելով 3 հազար դրամ: Սակայն կոթեցիները այդ վարձը ուշացնում են, քանի որ գումար չունեն: Այդ պարտքերի պատճառով Արշավիր Վարդիկյանը որոշել է արտագաղթել, տեղափոխվել Ռուսաստան:

Համագյուղացիները հարցրել են,թե նա Ռուսաստանում ինչո՞վ է զբաղվելու, Արշավիրն ասել է. «Այստեղ կով եմ պահում, այնտեղ էլ կպահեմ»:

Նշենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nver says:

    Ոսկեպարում հոտաղի վարձն արդեն 6000 դրամ է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930