Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդները ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի մասին իմացան ավելին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին

Ապրիլ 30,2013 12:09

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, ավելի քան 30 ուսանողներ բարելավեցին ՄԱԿ-ի արժեքների, միջուկային զենքի վերացման կարևորության վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաև բանակցային և հաղորդակցության հմտությունները: Այս Խորհրդաժողովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ձևաչափով էր՝ նվիրված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների խնդրին:

Ուսանողները խաղացին դիվանագետների դերեր, ներկայացրին իրենց համապատասխան երկրների՝ ԱԽ անդամ-պետությունների դիրքորոշումները, քննարկեցին և համաձայնվեցին ԱԽ բանաձևի շուրջ: Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների և կառուցվածքի, ինչպես նաև ընթացակարգի մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար:

ՄԱԿ-ի ՀՏՎ աշխատակիցները, ՄԱԿ-ի Մոդել Խորհրդաժողովի մեծ փորձ ունեցող ՄԱԿ ՀՏՎ նախկին կամավորները, ինչպես նաև ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի դասընթացավարը նախապատրաստման ամբողջ շրջանում ուղղորդել են մասնակիցներին, իսկ երկու ականավոր դիվանագետներ դասախոսություններ են կարդացել դերախաղում նմանակվող հարցի շուրջ:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդաժողովի բացմանը նշեց. «Դու ավելին սովորեցիք ՄԱԿ-ի և ԱԽ առաջատար դերի մասին՝ միջուկային զենքի տարածումը կանխելու գործում: Ուսանողները սովորեցին, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է՝ պատրաստել իրենց համապատասխան երկրի դիրքորոշումը, պատշաճ կերպով հնչեցնել այն, բանակցել և ընդհանուր եզրեր գտնել այլ երկրների հետ՝ հաշվի առնելով հնարավոր հետևանքները ոչ միայն իրենց երկրի և տարածաշրջանի, այլ ամբողջ մոլորակի համար: Բանակցելու, համաձայնության գալու և հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար և ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»:

Վահրամ Կաժոյանը՝ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը, և Լուսինե Ֆլջյանը՝ ԵՊԼՀ պրոռեկտորը նշեցին, որ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներն օգտակար են ուսանողներին՝ ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի մարտահրավերները, խաղաղության և անվտանգության հարցում ՄԱԿ-ի կատարած դերն ավելի լավ հասկանալու համար: Նրանք տպավորված էին այն հետաքրքրությամբ և խանդավառությամբ, որոնք մասնակիցները ներդրել էին իրենց հետազոտություններում և ելույթներում:

Ամբողջ օրվա ընթացքում ուսանողներն ակտիվորեն քննարկեցին օրակարգային խնդիրը և որպես արդյունք կազմեցին բանաձևի մի նախագիծ, ինչն էլ հաջողությամբ ընդունվեց օրվա ավարտին: Սա խոսում է նմանակվող մարմնի արդյունավետ աշխատանքի և փոխզիջումային մթնոլորտի մասին: Նստաշրջանի փակումից հետո բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ և մրցանակներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) համատեղ ջանքերով:

ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ երկրներում, ինչպես և Հայաստանում, ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցներն առաջարկվող մտացածին դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են կատարում, ներկայացնում իրենց երկրների դիրքորոշումները, սովորում քննարկել, համաձայնություն կառուցել և ընդունում են համատեղ բանաձև:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930