Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:
– Աղվան Վարդանյանը հայտարարել էր, թե այն կուսակցությունը, որն ունի ամեն ինչ, լճանում է, նեխում, հոտում։ Ակնհայտ է, որ «ամեն ինչ» ունի ՀՀԿ–ն, ուրեմն ձեզ մոտ «նեխմա՞ն» գործընթաց է:
– Նայած, թե ով ինչ քթի ծակ ունի։ Պիտի նայեն իրենց քթին։ Բնականաբար, իմ մեջ էլ են կրքերը հասունանում, երբ խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, որովհետև շատ փոքր հասակից գիտեմ նրան։ Պարզից էլ պարզ է, որ համայնքի ղեկավար լինելով, բավականին լուրջ ցուցանիշներ ներկայացրեց հասարակությանը։ Այդպիսի գործիչներ պիտի լինեն։ ՀՀԿ-ի ամենակարևորագույն առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ երիտասարդներին, աստիճանաբար անցկացնելով կուսակցության քաղաքական քուրայով, նախապատրաստում է հետագայի համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Իրատես de facto»