Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է, ապա մենք իշխանություն ենք». Տիգրան Խզմալյան

Ապրիլ 30,2013 11:56

«Ընդդիմություն բառը վտանգված ,, եթե Գագիկ Ծառուկյանը ընդդիմություն է, ապա ոմանք կամաչեն ընդդիմություն կոչվելուց»,- Այսօր «Հայնյուզ» ակումբում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ իշխող վարչախումբը հոգեվարքի մեջ է ու հիմա մոդայիկ է ընդդիմադիր լինելը: «Կարծում եմ շուտով Սերժ Սարգսյանն էլ իրեն կհռչակի ընդդիմադիր: Մարդիկ իրենք իրենց ընդդիմադիր են հռչակում, իսկ ես դա անվանում եմ քաղաքական ասֆալտապատում, որը կոչված է ծակեր փակելու, բայց նավը խորտակվում է, աշխարհում ոչ մի պետություն քսան տարվա մեջ այսքան ազգաբնակչություն չի կորցրել, ինչպես որ մենք: Նրանք գիտեն, որ իրենց վերջին ժամերն են, դրա համար էլ պատրաստ են վաճառել ամեն ինչ, հանրապետությունը, եկեղեցիները եւ այլն: Եվ եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է, ապա մենք իշխանություն ենք»,- ասաց Խզմալյանը,նշելով, թե Հայաստանում երրորդ անգամ տեղի ունեցավ սեփականության վերաբաշխում ու ֆեոդալական կապիտալը հերթական անգամ ենթակա է վերաբաշխման ու այդ տրամաբանության մեջ քաղաքական հրմշտոց է եւ շատերը շփոթում են դա իրական քաղաքական պայքարի հետ:

«Ասել, թե մենք շարունակում ենք գործել ընդդիմության դաշտում՝ բավարար չէ»,- ասաց Խզմլյանը, շարունակելով, որ Նախախորհրդարանը սկսում է հանրահավաքների շարքը, որոնց միջոցով իրենք նպատակ են դրել տապալել կեղեքիչ վարչախումբը, որը Հայաստանը տանում է գաղութացման:

Խզմալյանը գտնում է`«Այսօր գոյություն չունի ոչ մի կուսակցություն, որը ներկայացնում է հասարակութան աշխատավոր ժողովրդի շահերը, ոչ մի փրկիչ իր վրա չվերցրեց այդ գործը»:

«Ապրիլի 9-ին ժողովուրդը պահանջում էր քաղաքական ծրագիր, որը մենք «Ժառանգությանն» առաջարկել էինք, իսկ ժամանակին` ՀԱԿ-ին: Հիմա կներկայացնենք եւ մենք այլեւս ոչ մեկի չենք միանա: Իսկ Նախախորհրդարանը բաց է բոլորի համար: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ էր կրկնում՝ իջեցնել կուսակցական դրոշները, բայց նա ապրիլի 9-ին բարձրացրեց կուսակցական դրոշը, չնայած նա շատ ճիշտ ձեւակերպեց այն միտքը, որ մենք հնազանդ չենք, տեր ենք»,-վստահեցրեց Խզմալյանը, ասելով, թե իրենք նոր քաղաքական մշակույթ են ներդնելու, այսինքն՝ այն ինչ փորձում էին անել ոմանք, բայց կեսից հրաժարվեցին:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930