Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին ասուլիսներից մեկում հարցրել են, թե Բարաք Օբաման, լինելով բասկետբոլի մեծ երկրպագու, ի՞նչ է մտածում «Վաշինգտոնի» խաղացող Ջեյսոն Քոլինզի հայտարարությանը, թե ինքը միասեռական կողմնորոշվածություն ունի: Ի պատասխան Քարնին հայտարարել է, թե ինքը նախագահից Քոլինզի մասին ոչինչ չի լսել: Բայց Սպիտակ տունը ողջունում է մարզիկի համարձակությունը եւ ըստ ամենայնի նրան աջակցում: «Սպիտակ տանը մենք դա ընդունում ենք որպես էվոլյուցիայի առաջընթացի եւս մեկ օրինակ մեր երկրում: Մենք ողջունում ենք նրա համարձակությունը եւ աջակցում: Հուսով ենք, որ երկրպագուները եւ թիմը նրան կօգնեն առաջ գնալ», – Ջեյ Քարնիի խոսքերը մեջբերում է «Rambler»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ