Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանի պատասխանները՝ այո, ոչ, ոչ

Ապրիլ 30,2013 11:38

Հատվածներ ԱԻՆ նախարար, քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանի հարցազրույցից:

– Ադիբեկ Ահարոնյանն ահավոր հետաքրքիր խորհուրդ էր Ձեզ տվել քարոզարշավի սկզբում. ասել էր, եթե այս ընթացքում Արմեն Երիցյանը մի մանուկի փրկի հրդեհից, կամ անկողնում պառկած տատիկին գրկած հանի հրդեհից, ապա նրա իմիջն ահավոր կբարձրանա։ Չե՞ք պատրաստվում։

– Ո՜չ։ Ո՛չ։ Իհարկե՝ ոչ։

– Ափսոս։ Հետաքրքիր կլիներ։ Իսկ ինչո՞ւ։

– Ես ռեալ, պրակտիկ և կյանքի մարդ եմ. Աստված մի արասցե, մի երեխայի կամ մի տատիկի նման բան պատահի։ Փրկարարների գործն է դա, և ոչ թե՝ թատրոն։ Ցուցադրական բաներ անելը, կարծում եմ, տղամարդուն վայել չէ։

– Հասկացա։ Իսկ սոցցանցերին հետևո՞ւմ եք, գիտե՞ք՝ Ձեր և այլոց քարոզարշավի մասով ինչ է կատարվում այդ «ցանցերում»։

– Այո։

Ե՞վ:

– Դրական և բուռն է շատ, ինչպես վայել է սոցցանցին։ Արտառոց ոչինչ չեմ նկատում։

– Կա՞ք սոցցանցերում։

– Ե՛վ կուսակցությունով, և քարոզչական խմբերով, այո, մանրակրկիտ «կանք»։

– Իսկ անձա՞մբ։

– Ոչ։

– Պատրաստվո՞ւմ եք։

– Ոչ։

Ինչո՞ւ։

– Շա՜տ զբաղված եմ մշտապես, ժամանակը չի հերիքում, համ էլ կուսակցությունն ակտիվ ներգրավված է։

– Է՜, պարոն Երիցյան, կառավարության ղեկավարը կա, Տարոն Մարգարյանը կա, Օսկանյանը կա։ Ե՛վ…   

– Փորձում եմ ինքս ինձ հետ լինել։

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930