Սանկտ-Պետերբուրգում ընթացող շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի յոթերորդ տուրում հաղթելով չինաստանցի Դին Լիժենին՝ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը միավորներով հավասարվեց ոչ-ոքի արած Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 4,5 միավորով նրա հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մայքլ Ադամսը, Վիշվանաթան Անանդը եւ Լեւոն Արոնյանը բաժանում են 3-5-րդ տեղերը: Նրանք առաջատարներին զիջում են կես միավոր:
Հուշամրցաշարի ավարտին մնում է երկու տուր: Այսօր Արոնյանը սեւերով խաղում է ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի, իսկ վաղը սպիտակներով՝ նրա հայրենակից Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ