Հատված ՀԱԿ խմբակցության քարտուղար, համանուն կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից։
– Պարոն Մանուկյան, անկեղծորեն ասեք՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում նորաստեղծ ՀԱԿ կուսակցության կազմում։ Ի վերջո, Դուք երբեմնի ազդեցիկ ՀՀՇ–ի նախագահն էիք, բայց այսօր՝ շարքային կուսակցական։ Ինչո՞ւ այդպես եղավ՝ ըստ Ձեզ։
– Ես որեւէ նոր զգալու բան չունեմ եւ որեւէ խնդիր չունեմ անկեղծ չլինելու: Բայց մենք 5 տարի է արդեն՝ նոր ռեժիմով ենք աշխատում, սա ամենեւին էլ նոր իրավիճակ չէ, մենք ուղղակի ֆիքսեցինք այն, ինչ կար։ ՀՀՇ-ն իր ամբողջ ծավալով, իր գործունեությամբ, իր մարդկային եւ այլ ռեսուրսներով միշտ աշխատել է, ՀԱԿ կազմի մեջ քաշող հիմնական ուժերից մեկն է եղել, հիմա էլ այդպես է։ Մենք ուղղակի ֆիքսեցինք այն, ինչ կար, եւ շահեցինք այն 2 հազար ակտիվիստը, որոնք իսկապես ակտիվիստ էին, բայց այսօր արդեն կուսակցական դարձան։
Ես հանդիպել եմ Եվրոպայի լիբերալ կուսակցության նախագահի հետ ու ստացել եմ նրա շնորհավորանքը, եւ կուսակցության ընդլայնման առումով մեզ համար շատ ավելի լավ է։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»