Ապրիլի 30-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ–Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35 LT 868 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով 1989 թ. ծնված Աղասի Սարգսյանը և 1989 թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ 1989 թ. ծնված Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Ղալայանի դին:
ԱԻՆ