Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը թուրքական «Hürriyet Daily News»-ին հայտնել է, որ միջոցառմանը ևրոպական հայկական կազմակերպությունների մասնակցությանը մեծ նշանակություն է տալիս,նրանք այստեղ են ոչ ասելու ռասիզմին և պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման համար ( struggle for the recognition of the [Armenian] genocide):Առաջին անգամ հիշյալ պատվիրակության կազմում է եղել նաև Նիդերլանդների հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) և Աբովյան մշակութային միության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանը:
«Daily News»-ը իր «Հայկական կազմակերպությունները Ստամբուլում նշել են 1915 թվականի իրադարձությունները» վերնագրով ծավալուն հոդվածում ոչ միայն մանրամասն անրադարձել է Թուրքիայում հայկական պատվիրակության օրակարգին, այլ նաև այդ օրը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ելույթին ու Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղի ունեցած իրադարձություններին:
«Նիդերլանդական Օրագիր»