Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններից ոչ մեկը համակիրների մեծ բանակ չունի

Ապրիլ 30,2013 10:15

Այսօր արդեն մի քանի արձանագրում կարելի է անել: Նախ այն, որ երեւանցին՝ ընտրողը, բավականին անտարբեր է ավագանու ընտրությունների նկատմամբ: Ավանդաբար, մեզանում առավել մեծ հետաքրքրություն կա նախագահի ընտրությունների նկատմամբ, քանի որ այդ ընտրությունների հետ են մարդիկ կապում փոփոխությունների հույսը, իսկ խորհրդարանի եւ ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, մեծ ուշադրության չեն արժանանում, թեեւ՝ իզուր: Երկրորդ դիտարկումը, որ կուզեի անել, այն է, որ ընտրությունների համար հայտ ներկայացրած կուսակցություններից ոչ մեկը համակիրների մեծ բանակ չունի, եւ ընտրարշավի ընթացքից արդեն կարելի է եզրակացնել, որ ընդգծված լիդեր չի լինելու:

Եվ, ըստ էության, շահելու է այն ուժը, որը կարողանալու է ընտրողին բերել ընտրատեղամաս: Թե ինչպես կբերի՝ զոռով-շառով-խաթրով-խաբելով, թե փողով, այլ հարց է եւ կերեւա քվեարկության օրը: Երրորդ դիտարկումը, որ կարելի է անել, հենվելով նախորդ ընտրությունների փորձի վրա, այն է, որ ընտրությունների նախօրեին հնարավոր չէ գուշակել ընտրողի կամքը. հայ ընտրողը, կոպիտ ասած, այնպես է «շնացել», որ իր մտադրությունը թաքցնում է մինչեւ վերջին օրը, եւ միայն քվեատուփերը բացելուց հետո է պարզվում, թե ինչպես է քվեարկել: Այնպես որ, մասնակից ուժերի հիստերիան միանգամայն հասկանալի է:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930