Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհները խաչվեցին ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ (Տեսանյութ)

Ապրիլ 29,2013 23:08

«Բարեւ Երեւանը» քայլարշավ արեց Աջափնյակ համայնքում:

ajapnyakstyopaԱյսօր Աջափնյակ համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ կհանդիպեր բնակիչների հետ, Մարգարյան փողոցում «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների հետ քարոզարշավային քայլերթ կատարեց՝ իր հայտնի ոճով: Նա փողոցում կանգնեցնում էր երթուղայիները, բացում դուռը կամ պատուհանը եւ զրուցում ուղեւորների հետ, նրանց մաղթում բարի ընտրություն: Մտավ նաեւ լահմաջոյանոց, թոնրատներ, Աջափնյակի «Կայզեր» սուպերմարկետը, շրջեց տարածքում, հետաքրքրվեց վաճառողների տրամադրությամբ:

Ուշագրավ էր, որ այս համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհները հատվեցին ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Գեւորգ Չաուշի արձանի մոտ նա մոտեցավ եւ ողջունեց Վահագն Խաչատրյանին սպասող կոնգրեսականներին, իսկ զբոսայգում արդեն հանդիպեց դաշնակցականներին. «Բարեւ տղերք, ո՞նց եք, էս ժողո՞վ եք անում, թե՞ ինչ»,- հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքված երիտասարդներն ասացին, որ Դաշնակցության ժողովն է: Պարոն Հովհաննիսյանը արձագանքեց. «Շատ լավ, շատ լավ կուսակցություն է»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ տղաներն Արմեն Մարտիրոսյանին ճանաչո՞ւմ են: «Հա, ոնց չէ»,- պատասխանեցին նրանք: Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւներ փոխանցեց Արմեն Ռուստամյանին եւ գնաց հանդիպման:

Աջափնյակի բնակիչները ջերմ էին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նրանք փաթաթվում, գրկում էին «Ժառանգության» առաջնորդին, ասում, որ աղոթում են իր համար:

Նրանք, ովքեր երբեւէ քայլել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, կվկայեն, որ նա քայլում է շատ արագ, ուստի դաշինքի անդամները, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հաճախ հետ էին ընկնում: Սա տեւեց այնքան, մինչեւ ճանապարհին ավագանու թեկնածու Անի Քոչարը հանկարծակի կանգնեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հարց ուղղեց. «Պարոն Հովհաննիսյան, Դուք սպորտով զբաղվո՞ւմ եք»: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցից զարմացավ: Անին բացատրեց. «Լավ մարզավիճակում եք, ձեր հետեւից չենք հասցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նունե says:

    Հայաստանը փոքր է, ուզած չուզած կհատվեն ձեր ճանապարհները, մանավանդ որ նույն գծի վրա եք քշում ))) Ուղղակի մի քիչ զգույշ քշեք, իրար չհարվածեք… Մենք էլ միայն ուրախ կլինենք, որ այսքան լավ, մեր մասին մտածող վարորդներ ունենք… մեզ շուտ տեղ կհասցնեն )))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930