1. 3000 մետր տարածությունը` մինչ օդապարիկի բացվելը, մարդը հասնում է ընդամենը մեկ րոպեում: Այսինքն եթե օդագնացը չհասցնի բացել օդապարիկը գետնից 3000 մետր բարձրության վրա, ապա հավանականությունը մեծ է, որ նա կզոհվի:
2. Չնայած իր ոչ պակաս վտանգավոր լինելուն, օդագնացությունը համարվում է առավել անվտանգ էքստրեմալ սպորտաձևերից մեկը:
3. Ցատկել օդապարիկով և միաժամանակ խոսել հնարավոր չէ, որքան էլ որ մարտաֆիլմերում պատկերվում է նմանատիպ տեսարաններ:
4. Օդապարիկով առաջին ցատկը կատարվել է 1912թ.-ին, իսկ առաջին մարդը, ով խիզախել է ցատկել օդապարիկով, եղել է ամերիկացի Ալբերտ Բերին:
Անդրանիկ Ջալալյան
5. Պատմությամ մեջ ամենաբարձր տարածությունից ցատկել է Ֆելիքս Բաումգարթները: 38 600 մետր տարածությունը Ֆելիքսը հաղթահարել է 1342 կմ/ժ արագությամբ:
6. Օդապարիկով ամենացածր ցատկը` 9-12 մետր, կատարել է բրիտանացի օդաչու Թերեկ Սփենսերը:
7. Աշխարհի ամեանածեր օդագնացը համարվում է Ջորջ Մոիզը: Նշելով իր ծննդյան 97-ամյակը, էքստրիմի սիրահար ծերունին ցատկել է 3000 մետր բարձրությունից:
8. Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, ճապոնացիները մշակել են օդագնացության մի տեսակ`«Բենզաի», որը թերևս ամենավտանգավորն է: Օդագնացը սկզբում պետք է նետի օդապարիկը և հետո նոր ինքը նետվի նրա հետևից, որպեսզի օդում բռնի և հագնի այն: