Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր պարի միջազգային օրն է

Ապրիլ 29,2013 21:35

«Պարի միջոցով դու քիչ թե շատ ազատվում ես կոմպլեքսներից: Գուցե շատերին զարմանալի թվա, բայց կան մարդիկ, ովքեր անգամ շարժումների հարցում են բարդույթավորված. միշտ գլուխը կախ են ման գալիս, կռացած և ձեռքերը սեղմած, իսկ պարը մարմնիդ ազատություն է տալիս»,-ասում է 21-ամյա Լիանան: Նա Երևանյան պարի կենտրոններից մեկում հախաճում է սիրողական պարերի, խստովանում է ՝ սկզբում ցանկանում էր գեղեցիկ կեցվածք ձեռք բերել, սակայն ինչպես հավաստիացնում է, ժամանակի ընթացքում պարը դարձավ իր ապրելակերպը. «Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր միայն նիհարելու համար են պարի գնում, ախր դա չի օգնում, այլ պարզապես մկաններն է ձգում, իսկ այ առողջական տեսակետից, որքան գիտեմ, օրինակ՝ հոդացավեր չունենալու հարցում պարը օգտակար է: Բացի այդ՝ այն արտացոլում է երևակայությունդ, պարը հոգուդ ճիչն է»,-ասում է նա:
Պարի միջազգային օրը ամբողջ աշխարհում նշվում է 1982թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ: Օրը հռչակվել է ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-ին է: Ամեն տարի տոնը ունենում է իր խորհուրդը. 2013թվականին այն նվիրված է պարի թերապիային. չէ՞ որ պարը նպաստում է մարդկանց լավ տրամադրությանը, հնարավոր է պարի միջոցով բուժվեն մի շարք հիվանդություններ:
Նշենք, որ Հայաստանում արդեն 7-րդ տարի է (չնայած ոչ մասշտաբային կերպով), ինչ նշվում է պարի միջազգային օրը: Հայաստանում կան բազում պարի մասնագիտացված և ոչ մասնագիտացված կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են հաճախել: Պարը տարիք ու սեռ չի ճանաչում: Մարդիկ պարում են միջոցառումների, հարսանեկան արարողությունների և այլնի ժամանակ կամ թեկուզ հենց տանը՝ բարձր տրամադրության դեպքում: Թեկուզ ժամանակավոր, բայց պարի հախաճում են նաև զույգերը՝ հարսանեկան արարողության ընթացքում պար բեմադրելու նպատակով:
7-ամյա Մերին, ով արդեն երկու տարի է, ինչ հաճախում է եվրոպական ու լատինամերիկյան պարերի, անկեղծանում է՝ սկզբում դժվար էր տարբեր շարժումներ սովորելը, սակայն ժամանակի ընթացքում իրեն ամեն բան հաջողվեց. «Այն ժամանակ ավելի փոքր էի, մտածում էի, թե չեմ կարողանա, մեկ-մեկ դիտավորյալ պարի չէի գնում, բայց հիմա չեմ փոշմանել, որ չեմ լքել խմբակը: Մեր դասարանի բոլոր միջոցառումներին պարում եմ: Ես շատ-շատ եմ սիրում պարել, որ մեծանամ պարուհի եմ դառնալու»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930