«Առավոտ երիտասարդականը» կրկին անցել է հարցախույզի: «Ու՞մ է հետաքրքիր, որ…», շարունակում են երիտասարդները, դե իսկ մենք հետևում ենք նրանց մտքի թռիչքին:
«Ու՞մ է հետաքրքիր, որ ես մյուս տարի ավարտելու եմ հաամալսարանս», – ասում է 19-ամյա Մարիան:
23-ամյա Զարուհին էլ ավելացնում է. «Ո՞ւմ է հետաքրքիր, որ ամեն օր ես ստիպված եմ լինում շատ երկար քայլել՝ աշխատանքի վայր հասնելու համար»:
20-ամյա Ռուբենն էլ դժգոհ է. «Ու՞մ է հետաքրքիր, որ մարդիկ հետաքրքրություններ չունեն»:
«Ու՞մ է հետաքրքիր, որ երկիրը օր օրի անկման է գնում, – ասում է 21-ամյա Խաչատուրն ու ավելացնում, – միայն անհետևանք ցույցեր անել գիտեն»:
«Ու՞մ է հետաքրքիր, չգիտեմ, բայց այն, որ ամռանը մեկնելու եմ Իսպանիա՝ դա հաստատ է», – ժպտում է 24-ամյա Թերեզան:
21-ամյա Հայկուհին էլ ժպտաց հարցը լսելիս ու ժպիտով էլ պատասխանեց. «Ո՞ւմ է հետաքրիր, որ մեր բակի Մարուս տատին դրսում նստած հերիք չի հետևում ա՝ ո՞վ գնաց, ու՞ր գնաց, մի հատ էլ մտածում ա՝ նոր շոր ա հագե՞լ, թե՞ հինն ա ձևափոխած»:
«Ու՞մ է հետաքրքիր, որ ես հիմա շատ սոված եմ», – անկեղծացավ 18-ամյա Ջուլիան:
«Ու՞մ է հետաքրքիր մարդկանց անտարբերությունը, և ու՞մ է հետաքրքիր, որ այդ անտարբերությունն է հենց ծնում սխալներ», – ասում է 23-ամյա Լիան:
Տիգրանուհի Թասլակյան