Մերձմոսկվայում հայերից բաղկացած հանցավոր խումբ է ձերբակալվել՝ Միչուրինսկ քաղաքում կատարած գողությունների մեղադրանքով: Հայտնում է «Օնլայն Տամբով» լրատվական գործակալությունը:
Երեք հոգուց բաղկացած խմբի 30-ից 40 տարեկան տղամարդկանցից ոչ մեկը նախկինում դատապարտված չի եղել:
Ոստիկանները նրանց կասկածում են Տամբով երկրամասում կատարած մի շարք գողությունների մեջ: Ըստ իրավապահների, հայազգի տղամարդիկ մի շարք գողություններ են կատարել այս տարվա հունվարին: Միչուրինսկում կատարել են 6 գողություն՝ սպասելով, որ տանտերերը հեռանան տնից, նրանք ներխուժել են բնակարաններ ու թանկարժեք իրեր գողացել՝ փող, ոսկյա և արծաթյա զարդեր, թանկարժեք սպասք:
Այժմ որոնումներ են անցկացվում մեղադրյալների բնակարաններում: Գողացված ապրանքի մի մասը առգրավվել է: Մի քանի քրեական գործ է հարուցվել: Նրանց Հասցրած վնասն արդեն իսկ գնահատվել է 2 միլիոն ռուբլի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ