Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

Ապրիլ 29,2013 20:44

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին, որը մեկնարկել էր 2010թ. հունիսին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Մարկ Հորթոնը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ծրագրի արդյունքների մասին և ընդգծել, որ նման բարեհաջող ավարտը ամուր հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցությունների համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ-ի հետ ԱՄՀ-ի համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տնտեսության ներկա վիճակին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, զարգացման ծրագրերին, ինչպես նաև ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցություններին վերաբերող հարցերին:

 ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930