Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը ավագանու քարոզարշավ էր անցկացնում Դավիթաշենի վարչական շրջանում:
Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Աղվան Վարդանյանի եւ իր մյուս թիմակիցների հետ շրջեց Դավիթաշենի փողոցներով՝ ներկայացնելով բնակիչներին իրենց քարոզչական նութերը:
«Մեր պարագայում մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքապետը իսկապես կարող է փոխել երկրում իրավիճակը։ Համապետական ընտրությունների ժամանակ շատ դժգոհ զանգված կար, որը փոփոխություն չկարողացավ իրականացնել նախագահի փոփոխության միջոցով: Դա հնարավոր է անել ընդդիմադիր քաղաքապետ ունենալով եւ փոխելով քաղաքապետին»,-ասում է Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ: