Սանկտ-Պետերբուրգում շարունակվող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 7-րդ տուրում այսօր արդեն երեք պարտիա ավարտվել է խաղաղ արդյունքով:
Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է արել ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Մայքլ Ադամսի հետ միավորը բաժանել է նաեւ միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Խաղաղ ելք է ունեցել նաեւ Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ պարտիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ