Լրահոս
Օրվա լրահոսը

Չիբուխչյանի ձոնը. «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից»

Ապրիլ 29,2013 18:07

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լծվել է իր խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին Հայաստանի գրողների միության անդամ դարձնելու գործին: Մեր հրապարակումներից հետո Լյուբիկ Չիբուխչյանը գրավոր դիմել է ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ Սամվել Բեգլարյանին, ուր հայտնել է. «Հեղինակ եմ շուրջ 130 գրքերի, պիեսների, հոդվածների: Ցանկանում եմ անդամագրվել ՀՀ գրողների միությանը: Խնդրում եմ ձեր հեղինակավոր երաշխավորությունը»:

Սամվել Բեգլարյանն այս առթիվ նամակ է գրել ՀԳՄ վարչության նախագահ Լեւոն Անանյանին , ուր գրել է. «Հաշվի առնելով, որ Իջեւան քաղաքի բնակիչ Լյուբիկ Չիբուխչյանը գրքեր է նվիրել այնպիսի պատմական եւ ժամանակակից երեւելի անձանց , ինչպիսիք են Պետրոս Առաջինը, Վլադիմիր Պուտինը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Ջոն Էվանսը, Պարգեւ Մարտիրոսյանը, Ռալֆ Յիրիկյանը, ապա իր բազմաթիվ ներկրային եւ միջազգային տիտղոսներին, կոչումներին եւ անդամություններին կարող է ավելացնել եւս մեկը՝ համալրել ՀԳՄ անդամների բանակը»: 2008 թվականին L. Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրված, Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողում գրել է.

«Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,

Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Nver says:

    լավա դարի սկզբին չի ծնվել,թե չե անպայման մուտք կգործեր Վերնատուն ու կբազմեր մեծն Թումանյանի կողքին

  2. Մարգար Մախսուդյան says:

    Դու մեծ ես Լյուբի՛կ, անգամ Մեծ Սերժից
    Հորդում ես հանց գետ՝ բխած հավերժից
    Դու դառնալու ես ազգիդ փրկօղակ
    Հանճար շղթայի ոսկյա մի օղակ…

    Քեզ չեն հասկանում անարժանները
    Նախանձից պայթող դրուժանները
    Բայց ժամանակի թեթև քամու հետ
    Կդառնաս անդամ ցմահ՝ առհավետ…

  3. Արամ says:

    Չափածո մտքի սույն հուշարձանը պետք է բոլոր ուսուցիչները ի Հայաստան աշխարհի անգիր սերտեն, որպեսզի ՉԵԲՈՒՐԱՇԿԱՅԻ դեպքը չկրկնվի:
    Փառք Երկնավորին, մենք էլ հիմա ՊՈԵՏ ունենք:

  4. Մուշեղ says:

    Վստահ եմ Թումանյանը նույնիսկ սրա նմաններին չեր թողնի իր կողքը կանգներ…

  5. Համլետ says:

    Ըստ Լյուբիկի՝

    ,,Հայրդ Լյուբիկ դրեց անունդ, որ ,,գրում էս,, ու զկրտում,
    Անբավ էշությամբդ, դու առաջինը քեզ սպանեցիր,
    Տէսակդ չբազմանա,որքան էլ որ ցանեցիր,
    Յոնջի նման, քո սերմերը շաղ տվեցիր,
    Քո ծնողին հիշեցնող, դեռ գալիք սերունդդ էլ թթվող,
    Որ թթվի քար էս, ստորադրանքդ կնճիռքս հասուն,
    Օպերկոտս դրոշմ, ծնոտիդ կնիք,մտքիդ անասուն,
    Մի գրչակ էս, բայց թանաքդ պրծել է արդեն,
    Մոլախոտաձև ցրված ՀՀԿ-ի հոտն է քեզ ընդմիշտ դեղել,
    Քո չլինելով,երբ պակասը չկար՝ քո մառազմի,
    Որ ոսկի փնտրես,ու թրիք գտնես ուղեղիդ հանքում…

  6. Համլետ says:

    Իսկ եթե ավելի լուրջ,ապա՝ սա հայելին է մերօրյա բարքերի ու գլխիվայր շրջված արժեհամակարգի…Մի 20-25 տարի առաջ սրա նմաններին անպայման կուղարկեին պարտադիր բուժման ու մեր ժողուվուրդն այն ժամանակ կունենար ևս մեկ ,,այլախոհ հերոս,, և երևի թե՝ դառնար մի նոր նժդեհական վարչապետ,կամ էլ՝ ԱԻՄ-ական հայրիկյան…
    Հիվանդ հասարակարգի ծնունդն է սա ու ուրիշ ոչինչ…

  7. Վահագն Թամրազյան says:

    Լյուբիկ Չիբուխչյանը նաև աֆորիզմների հեղինակ է: Ահավասիկ դրանցից մեկը.
    «Եթե էշը վերանա, միևնույնն է, էշությունը չի վերանա»: Անհերքելի ճշմարտություն:

  8. Maxim says:

    Իսկ չե՞ք կարծում, որ կգա մի օր, երբ Սերժի մասին բազմահազար բանաստեղծություններ գրողների
    մեջ,՝ Լյուբիկ Չիբուխչյանի անունը ոսկե տառերով կգրվի և ժողովուրդը մոռանալով մեր բալոր մեծերին, բարձի տակ կպահի նրա լիրիկական ստեղծագործությունները: Իմ կարծիքով մոտենում է
    այդ օրը, եթե իհարկե տիրող խավարամոլությանը նայենք ընդհամենը՝ ծաղրանքով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930