Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի աներորդին վստահ է, որ փեսան հաղթելու է (Տեսանյութ)

Ապրիլ 29,2013 17:54

«Եթե ըտենց բան են ասում, թող դիմեն իրավապահ մարմիններին, պարզեն`ո՞վ ա գողացել, ինչի՞ ա գողացել: Ես խորհուրդ կտայի քաղաքական ուժերին իրենց անելիքների մասին քարոզ անեին, նոր քննադատեին ՀՀԿ-ին»,- այսօր Երեւանի Ավան վարչական համայնքում Aravot.am-ի հարցին`ավագանու ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավի ժամանակ անընդհատ ասում են, որ իշխանությունները`ՀՀԿ-ականները, իրենց իշխանության շրջանում զբաղված են եղել թալանով եւ ոչ մի բան չեն արել մայրաքաղաքի եւ հանրապետության համար, ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Նա Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աներձագն է:

Մեր հաջորդ դիտարկմանը, որ ասենք, ՀԱԿ-ն իր հիմնական մրցակցին համարում է ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն ո՞ւմ է համարում իր հիմնական մրցակիցը, Տարոն Մարգարյանի աներորդին ասաց. «Մենք ըտենց չենք: Բոլորին էլ հավասար մրցակից ենք համարում, քանի որ բոլորն էլ մասնակցում են»:

Մեր մյուս հարցին`ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում խոչընդոտեցին հենց ՀԱԿ-ի քարոզչական պաստառներ բաժանողներին, ինչո՞ւ ՀԱԿ ակտիվիստի, լրագրողի նկատմամբ ՀՀԿ ավագանու անդամները բռնություններ կիրառեցին, Սարգսյանն ասաց. «Գիտեք, մարդիկ կան, որ ուզում են արջի ծառայություն անել: Մենք դրան դեմ ենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`դեմ լինելով ՀՀԿ-ն ոչինչ չի անում, ինչո՞ւ այդ անձին չհեռացրեցին ՀՀԿ ավագանու ցուցակից, Սարգսյանը պատասխանեց. «Հարցը իրավապահների մոտ է: Կպարզվի…եթե մեղավոր են` կպատժվեն»:

Ինքը, Սարգսյանն այդ անձին չի ճանաչում եւ անձամբ չի փորձել բարոյախրատական թեմաներով զրույց ունենալ նրա հետ:

Հիշեցնենք, որ «Տուրբո» մականունով անձը, ով ՀՀԿ ավագանու ցուցակում է ընդգրկված, Նորք վարչական շրջանում Տարոն Մարգարյանի քարոզարշավից առաջ խոչընդոտել էր ilur.am-ի թղթակցի աշխատանքը, քաշքշել էր նրան:

Ընդհանուր առմամբ Ռոբերտ Սարգսյանը դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը եւ կարծում է, որ երեւանցիներն իրենց քվեն տալու են «աշխատող մարդուն»: Այսինքն՝ ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին:

 Հարցազրույցի այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    Բա ասում եք Աներձագը լեզու չունի… տո խոսել էլ գիտի

  2. Maxim says:

    Արամի կարճ մեկնաբանությունը,՝ խփեց ուղիղ 10-ին:
    Իմ կարծիքով անուն ազգանունն էլ պատահական չի վերցրած,՝ առաջիկա բոլոր իրավիճակներից
    ելնելով, բայց Աներձագը մնում է՝ Աներձագ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930