Մոսկվայում տեղի է ունեցել «ԱՊՀ աստղեր» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը, որին նաև արժանացել է ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Հայտնում է «Պոլիտիչեսկի ժուրնալ» պարբերականը:
Ապրիլի 25-ին անցկացված արդեն 4-րդ այս մրցանակաբաշխությանը պարգևատրվում են կրթության և գիտության, մշակույթի և արվեստի, մարդասիրական ոլորտներում մեծ ներդրումներ կատարած գործիչները:
Վավերագրական կինոյի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը կինոյի պատմության մեջ մտավ ոչ միայն իր հորինած ու անվանած «Դիստանցիոն մոնտաժ» մեթոդով, այլև որպես տեսաբան, որը զարգացրեց մոնտաժի տեսությունը: Նրա բոլոր աշխատանքները հավերժի, մարդու միջով մարդկանց մասին են: Գրում է պարբերականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ