Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր չի համարում, քննադատում է իշխանություններին, իսկ ՀՅԴ-ն գաղափարախոսական քարոզարշավ չի անցկացնում»

Ապրիլ 29,2013 17:46

Այսպիսի եզրահանգման են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոն եւ Կովկասի ինստիտուտ հասարակական կազմակերպությունների փորձագետները: Նրանք ապրիլի 7-ից 27-ն ընկած ժամանակահատվածում  անցկացրել են Երեւանի 2013 թվականի ավագանու ընտրության մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն:

Ըստ հետազոտողների՝ փորձագիտական խումբն ընտրել է հինգ առցանց լրատվամիջոց, որոնցում տեղ գտած հրապարակումները ներկայացվել են մոնիթորինգում:

Փորձագետ Տաթեւիկ Սարգսյանի խոսքով, վերլուծությունը դիտարկվել է երկու տեսանկյունից՝ քաղաքական պայքարի եւ լրատվամիջոցների լուսաբանման:

«Այս քարոզարշավի ընթացքում մենք չտեսանք մեկ կուսակցություն, որն իր քարոզարշավի ընթացքում ներառեր գաղափարախոսական հիմնադրույթներ»,-նկատեց վերլուծությանը մասնակցած հետազոտողը՝ համոզմունք հայտնելով, որ հայ հասարակությանը այլեւս չեն հետաքրքրում կուսակցությունների գաղափարական նկրտումները:

Հիշեցնենք, որ հետազոտողները ընտրել են հետեւյալ լրատվական կայքերը՝ (tert.am, news.am, 1-in.am, asekose.am, slaq.am) հաշվի առնելով վերոնշյալ կայքերի այցելուների քանակը:

Մանրամասները՝  տեսանյութում:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930