ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ բացվեց 2500 նստելատեղով եւ ծածկած տրիբունայով նորակառույց մարզադաշտը:
Այն իր ամբողջ ենթակառուցվածքներով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ստադիոնում հնարավոր է անցկացնել ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ երիտասարդական հավաքականների մասնակցությամբ միջազգային ու եվրագավաթների խաղարկության հանդիպումներ:
Մարզադաշտի բացման ժապավենը կտրեցին Երեւանի քաղաքապետ, ՀՖՖ գործկոմի անդամ Տարոն Մարգարյանը եւ ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը: Այնուհետեւ, նորաբաց մարզադաշտում անդրանիկ խաղն անցկացրին Հայաստանի առաջնության 1-ին խմբի մասնակից «Բանանց-2» եւ «Փյունիկ-2» թիմերը, որոնք անցկացրին հերթական տուրի հանդիպումը: Իսկ հանդիպման առաջին` խորհրդանշական հարվածը կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ