Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի որդին՝ հոր հաղթանակի մասին

Ապրիլ 29,2013 17:22

Այսօր մայրաքաղաքի Ավան համայնքում ՀՀԿ ավագանու թեկնածուները ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հետ քարոզարշավային հանդիպում ունեցան: Այն անցավ շատ ջերմ:

Հանդիպումը Տարոն Մարգարյանի հոր՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի տան բակում էր: Տարոն Մարգարյանը քարոզարշավի համար նախատեսված  հարթակին մոտեցավ որդիների՝ Նահապետի ու Անդրանիկի ուղեկցությամբ: Aravot.am-ի հարցին՝ ցանկանո՞ւմ է, որ հայրիկը հաղթի, Տարոն Մարգարյանի ավագ որդին՝ Նահապետը գլխով դրական շարժում ցույց տվեց եւ ժպտաց. «Շատ եմ ուզում, որ պապան հաղթի»:  Մեր դիտարկմանը՝ բայց որ հայրիկը չհաղթի, տանն ավելի շատ կլինի, քանի որ աշխատանքով զբաղված չի լինի ու ձեզ ավելի շատ ժամանակ կհատկացնի, Նահապետը խեթ-խեթ նայեց, հետո ասաց. «Չէ, թող հաղթի»:

Հարազատ համայնքում Տարոն Մարգարյանի ելույթը փոքր-ինչ տարբերվում էր մյուս հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներից: Այստեղ նա շեշտադրում էր կատարում իր արդեն իսկ կատարած աշխատանքին եւ հորդորում ավանցիներին, որպեսզի մայիսի 5-ին ձայն տալով ավագանու ՀՀԿ ցուցակին, իրեն հնարավորություն տան  Երեւանի համար էլ լավ բաներ անել ու ավելի լավ Երեւան, ավելի լավ Ավան ունենան: «Ես եղել եմ ձեզանից մեկը, այսօր էլ եմ ձեզանից մեկը եւ մինչեւ վերջ ձեր կողքին եմ մնալու: Այստեղից եմ ձեռք բերել իմ փորձառությունը, որը կարող եմ տարածել ամբողջ Երեւանում»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ իրեն ձայն տալով ավանցիները սեւերես չեն մնա երեւանցիների առջեւ:

ՀՀԿ ավագանու երրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը իր ելույթում վստահություն հայտնեց, որ  Հանրապետականն Ավանում  հսկայական առավելությամբ է հաղթելու: Հիշեցրեց, որ «Տարոնն ավանցիների մի մասնիկն է» եւ ինչպես նրա երջանկահիշատակ հայրը, այնպես էլ ինքը «շատ պարտականություններ է կատարել եւ քվե է ձեռք բերել»: Հովհաննես Թոքմաջյանը ավանցիներին կոչ արեց մայիսի 5-ը դարձնել տոն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատահական չէ, որ Ավանը ստեղծվել է վերջին 40 տարում և դարձել Երևան, Ավանցիներն էլ,՝
    Երևանցիներ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930