Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը վաղը կայցելի Անկարա:
Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, այցի շրջանակներում Ազիմովը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական, դեսպան Ֆաթիհ Ջեյլանի հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:
«Ազատություն» ռադիոկայան