Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը նշում է պարի միջազգային օրը (Տեսանյութ)

Ապրիլ 29,2013 16:57
PrevPhoto
NextPhoto

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում այսօր նշում էին Պարի միջազգային օրը և տեղի ունեցավ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

20-րդ դարասկզբին կատարվեց հայկական հնագույն պարերի և պարեղանակների հավաքագրումն ու գրառումը: Եվ այն հսկայածավալ պատմագիտական և մշակութաբանական աշխատանքը, որն իրականացրեց ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ երախտավոր պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանը, հիմք հանդիսացավ ազգային պարարվեստի հետագա զարգացման համար:

«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանի խմբագրությամբ, այսօր արդեն գրքի առաջին հատորը հասանելի է նաև հայերեն լեզվով:  Պարուսույցը նշեց. «Յուրաքանչյուր ազգ իր զարգացման ճանապարհին, դարերի ընթացքում իր գոյության անբաժան մասն է դարձնում նաև պարարվեստը: Իսկ պարը մնայուն այն արժեքներից է, որի շնորհիվ ցանկացած ժողովուրդ փորձում է ամրակայել իր խառնվացքը և հավաքական կերպարը: Երբ տասը տարի առաջ Հայաստանի միջազգային միության ջանքերով առաջին անգամ Հայաստանում նշվում էր Պարի միջազգային օրը, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տասը տարի հետո մանկավարժականի այս գեղեցիկ դահլիճում պարի նվիրյալները, պարի միջազգային խորհրդի նախագահի ներկայությամբ, հարգարժան նախարարի աջակցությամբ կնշեն այս տոնը»:

Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի մագիստատուրայի առաջին կուրսի ուսանող` 21-ամյա Արսեն Մուշեղյանն արդեն 15 տարի բեմում է, և նրա խոսքերով. «Ճիշտ է խնջույքների ժամանակ այսօր պարում են թուրքական, պարսկական մոտիվներով պարեր, բայց մենք` պարարվեստի ռահվիրաններս նրա համար ենք, որ այնպես անենք, որ միայն մեր ազգային, ժողովրդական պարերը պարեն»:

Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը խոստովանեց, որ հիացած է հայկական ազգային պարերով. «Ես ենթադրում եմ, որ Հայաստանում հազարավոր պարի տեսակներ կան: Հայաստանում բացի ազգային պարերից պարում են նաև միջազգային պարեր, ինչպիսիք են տանգո, սալսա և այլն: 200 երկիր և 1000 պարի տեսակներ, բայց պարի կազմակերպչական գործընթացը միայն մեկն է: Մենք պլանավորում ենք արտահանել հայկական պարը: Հայկական պարը չափազանց լավն է, գրավիչ, որ ընդգրկվի միմիայն Հայաստանի տարածքում: Մենք չլինելով հայ` նույնպես ցանկանում ենք հայկական պարեր պարել»:

«Բերդ» պարային անսամբլը ցուցադրեց իր նոր բեմականացումները` «Հայ արիներ» և «Խաղող Օրհնություն»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930