Լրահոս
Օրվա լրահոսը

1-2 ամսվա աշխատավարձը կտան, «Նաիրիտ»-ի հարցն էլ կլուծե՞ն (Տեսանյութ)

Ապրիլ 29,2013 16:31
PrevPhoto
NextPhoto

Վաղը նաիրիտցիներին կտրվի մեկ ամսվա աշխատավարձ, մինչեւ մայիս ամսվա վերջ կստանան մեկ ամսվա աշխատավարձ եւս: Այսօր բողոքի ակցիայի դուրս եկած «Նաիրիտի» աշխատակիցներին վստահեցրել են ՀՀ կառավարությունից:

Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ կառավարությունից նաեւ խոստացել են մեկ-երկու ամսվա ընթացքում լուծել նաեւ գործարանի հարցերը:

Նաիրիտցիները մեզ հետ զրույցում նշել էին, որ արդեն քանի տարի է՝ կառավարությունն ու գործարանի ղեկավարությունը աշխատավարձի փոխարեն նաիրիտցիներին «խոստումներով է կերակրում»` հուսադրելով, թե ռուսները գալու են գործարանը վերցնեն կառավարման եւ «ամեն ինչ լավ է լինելու»:

Սակայն, ըստ գործարանի աշխատակիցների, «ոչ ռուսներն են գալիս, ոչ էլ հայկական կողմն է տեղից շարժվում խնդիրը վերջնականապես լուծելու համար», եւ իրենք էլ իրենց քրտնաջան աշխատանքով վաստակած գումարները չեն կարողանում պոկել գործարանի ղեկավարությունից, մինչե որ զանգվածային ակցիաների չեն դիմում:

Գործարանը մոտ 12 ամսվա աշխատավարձ է պարտք իր աշխատողներին: Յուրաքանչյուրի պարտքը միլիոնից անցնում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930