Դադիլյան եղբայրների լուսանկարները, որոնք արտացոլում են 19-րդ դարի Անատոլիայի սոցիալական կյանքը, ԱՄՆ-ից Թուրքիա են բերվել նրանց թոռների՝ Արմեն Մարսուբյանի և Ցոլակ Դադիլյանի շնորհիվ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Թոռներն իրենց արխիվում կարողացել են պահպանել մոտ 800 նկար: Դադիլյան (կարող է լինել և Դադլյան) եղբայրները մեծ ներդրում ունեն աշխարհի տարբեր նշանավոր արխիվներում:
Հունիսի 8-ին Ստամբուլում կբացվի «Հայ ընտանիքի կորուսյալ պատմությունը՝ անցած Դադիլյան եղբայրների ոսպնյակներով» ցուցահանդեսը:
Արմեն Մարսուբյանը նաև նախատեսում է լուսանկարների համար թանգարան բացել Ամասիա նահանգի Մերզիֆոն շրջանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ