Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահափորձ Սիրիայի վարչապետի նկատմամբ

Ապրիլ 29,2013 16:14

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիի ավտոշարասյունը այսօր հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Դամասկոսում, վարչապետը փրկվել է, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով  Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդումը:

Պայթյունի հետեւանքով, որի թիրախը վարչապետին տեղափոխող եւ ուղեկցող ավտոմեքենաներն էին, վիրավորվել է ալ-Հալքիի թիկնապահներից մեկը, մեկ այլ թիկնապահ եւ վարչապետի վարորդը լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդել է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ահաբեկչական է որակել պայթյունը:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930