Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին

Ապրիլ 29,2013 16:01

ՀԱԿ-ը այսօր գլխավոր դատախազություն է դիմել՝ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով:

«Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով: Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ եւ մեր մեղադրանքը հիմնավորել ենք լրջագույն փաստերով»,- այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա նաեւ ներկայացրեց, թե ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի, ինչքան են եղել Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտները: Պարոն Զուրաբյանի ներկայացմամբ, 2005-ին մեկ տարվա եկամուտը կազմել է 7 միլիոն 392. 000 դրամ, 2007-ին`64 միլիոն դրամ, 50.000 դոլար եւ ութսուն միլիոն դրամի ոսկե զարդեր: Իսկ 2013-ին՝ 115 միլիոն դրամ, 50.000 եվրո, 50.000 դոլար, բնակարաններ, 50 տոկոս բաժնետոմսեր Z and Z տաքսի ծառայությունում: Պարոն Զուրաբյանի խոսքերով, Ավան վարչական շրջանի ղեկավար եղած տարիներին Տ. Մարգարյանի աշխատավարձը կազմել է հարյուրերեսուն հազար դրամ, իսկ նախորդ հայտարարագրերում նա մշտապես նշել է, որ ժառանգություն ստացած, ձեռնարկատիրությունից օգնության կարգով ստացված գույք չունի, կողմնակի եկամուտ չունի. «Այս տարի Տարոն Մարգարյանն արդեն հայտարարագրել է մի ունեցվածք, որը ամենահամեստ գնահատականներով գնահատվել է մոտ վեց միլիոն դոլար, որը մեր գնահատականներով գերազանցում է տասը միլիոն դոլարը, եւ որեւէ աղբյուր, որը կկարողանար հիմնավորել նրա եկամուտը, գոյություն չունի: Այս ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով:Այլընտրանք չի կարող լինել: Ոչ միայն այս գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, այլեւ թաքցվել է այդ գույքի ծագման աղբյուրը: ՀԱԿ-ը ուսումնասիրելով այդ փաստերը՝ կազմել է նամակ, գլխավոր դատախազին ուղղված, քրեական պատասխանատվության կանչելու Տարոն Մարգարյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930