Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը՝ ՀՀ ոստիկանապետին. «Տղամարդու խոսք ես տվել, գեներա՛լ Գասպարյան, խոսքիդ տեր կանգնի՛»

Ապրիլ 29,2013 15:55

Գյումրու կրիմինալ դեպքերից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բավականին խիստ ու ազդեցիկ ելույթ ունեցավ` չափի հրավիրելով, իր բառերով ասած, գյումրու երկու կլաններին` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատին: Ոստիկանապետը նաև հայտարարեց, որ այլևս նման արարքները չեն մարսի, քանի որ անցավ զոռբայությամբ հարցեր լուծելու ժամանակը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետի ելույթին, լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանն ասաց. «Մինչև ե՞րբ մենք չհավատանք, ի լուր աշխարհի ասում եմ`հարգելի Վլադիմիր Գասպարյան, խոսք ես տվել, շախմատում որ ասում են` ձեռք ես տվել, պիտի խաղաս, ավելի լավ է չասեիր, քան էդ ասածդ չանես: Վերջիվերջո տղամարդ ես և գեներալ ես, պատկերացրեք տղամարդ, գեներալ, ասում է բաներ, որոնք ձայնագրվում, եթեր են գնում, թերթերում են տպվում, իսկ ինչ ասես գրիչով , չես ջնջի բրիչով, հին խոսք է: Ինքը սրա համար պատասխան է տալու, և մենք իրեն հիշեցնելու ենք.Գյումրիում հնչած ամեն կրակոցից հետո ասելու ենք` պարոն գեներալ Գասպարյան, ո՞ւր է քո տված խոսքը, արի՛ պատասխան տուր, ինչո՞ւ է Գյումրիում նորից կրակոց կամ դանակահարություն, ինչո՞ւ Գյումրիում դեռևս ապօրինի զենքեր գոյություն ունեն:

Տարիներ առաջ տեղական ընկերություններից մեկով ասացին, որ քաղաքում շատ ապօրինի զենք կա: Մինչև այս զենքերը կհավաքվեն, քաղաքում կրակոցները չեն դադարի: Երբ նոր մարզպետ, նոր գեներալը նշանակվեց, մի քանի օր հետո բառային փոխհրաձգություն տեղի ունեցավ ` չակերտավոր, ես էլ դուք էլ գրեցինք, որ հարգելի գեներալ , սա շատ վատ նշան է, Գյումրիում մթնոլորտը գերլարված է, տեր կանգնեք: Բայց այս վերջին կրակոցները, որը իմ տանը շատ մոտ է հնչել, իմ աշխատանքի գնալ-գալու ճանապարհին է, ապացուցեցին, որ Գյումրիում մթնոլորտը չի լիցքաթափվել: Այսինքն և՛ գեներալ մարզպետը, և՛ գեներալ ոստիկանապետը և՛ մյուս իրավապահ մարմինները դեռ անելիքներ ունեն:

Ինքս, որպես տղամարդ, ուզում եմ հավատալ տղամարդ գեներալի տված խոսքին , բայց ասում եմ, եթե ինքը իր խոսքի տերը չեղավ, շիրակցիներս, գյումրեցիներս հիշեցնելու ենք իրեն , որովհետև ինքը պարզ, երկար, մանրակրկիտ բացատրել է ` ինչ է անելու»:

Մեր զրուցակիցը ոստիկանապետին առաջարկում է Գյումրիում պաշտոնապես հայտարարել զինաթափում, այսինքն նրանք, ովքեր կամովին զենքը կհանձնեն, թող ապօրինի զենք կրելու համար պատասխան չտան: «Բոլորս էլ գիտենք, որ շատ զենք կա Գյումրիում, ով կհանձնի, կհանձնի, ես էնքան էլ մեծ կարծիք չունեմ, որ բոլորը հանձնելու են, մնացածը թող ոստիկանությունը հայտնաբերի, գոնե խիղճներս մի քիչ հանգիստ լինի, թե չէ բոլորս էլ գիտենք, որ եթե զենք մնաց, այն անպայման Գյումրիում կրակելու է»,- նախազգուշացնում է Համլետ Մոսինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Համլետ Մոսինյան says:

    ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՐԲԱԳՐՈՒՄ
    Շախմատում ասում են` ,,Ձեռք ես տվել` պիտի խաղաս,,:
    Թևավոր խոսքը` ,,Ինչ գրած է գրիչով` չես ջնջի բրիչով,,:

  2. Շնորհակալություն: Ուղղումներն արված են

  3. dyadyur says:

    Հարգելի Մոսինյան ջան,ինչ ես ուզում այդ մարդուց?Այդ պահին պետք է եղել այդպես ասել,այդպես է ասել:Այդ ով? է ասել,որ հայաստանյայց պաշտոնյան որ մի բան ասաց,անպայման պիտի կատարի: Ալիկ Սարգսյանն էլ իրեն ճղելով ասում էր,որ իր տեղակալի սպանության բացահայտումը ,,ոստիկանության պատվի,, գործ է:Նա էլ էր տղամարդ,նա էլ էր գեներալ: Հետո ինչ???Գյումրիի այսօրվա դեպքն էլ՝նվեր Ոստիկանապետին:Նրա սպառնալիքներից ոչ ոք չի վախենում:Աշխատողներին,իսկ նրանց մեջ լավերը քիչ չեն,վճարել է պետք,ոչ թե սպառնալ կամ գլխներին քարոզ կարդալ:Քր.հետախուզության աշխատողին,կամ ընդհանրապես ոստիկանին ամսեկան 150 հազար դրամ աշխատավարձ վճարել,այդ ծավալի աշխատանքի դիմաց,դա չլսված բան է:Եվ Գյումրիի այդ երկու ոստիկաններին հանցագործության են մղել նրանք,ովքեր սահմանել են այդ նվաստացուցիչ աշխատավարձը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930